Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում կբանակցի Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի կեսերին կայցելի Ռուսաստան և բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հունիսի 15-17-ը Թուրքիայի արտգործնախարարն աշխատանքային այցով կայցելի Մոսկվա: Նախատեսվում են բանակցություններ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ, ինչպես նաև այլ երկկողմ շփումներ», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *