Իսրայելի բանակը սպառնացել է հարձակվել Լիբանանի Ղասանիե և Հումին ալ-Ֆաուքա շրջանների վրա՝ կոչ անելով բնակիչներին անհապաղ լքել իրենց տները․ գրում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ հարկադիր տեղահանման հրամանը տրվել է՝ չնայած ապրիլի 17-ին համաձայնեցված «հրադադարին»։
Մարտի 2-ին Լիբանանի դեմ իսրայելական ռազմական հարձակումների ընդլայնումից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 3660 մարդ, իսկ վիրավորվել՝ 11․300-ը․ ավելի քան մեկ միլիոն մարդ տեղահանվել է։