«Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ»․ Լավրով

«Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ»․ Լավրով

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած ասուլիսում։ «Հայաստանը, իրոք, հերթական անգամ չի մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, թեև շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանի պետական դրոշը, ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունների դրոշների հետ միասին, այստեղ ներկայացված է»,-լրագրողներին ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *