«Արկածախնդրություն չփնտրեք». Էրդողանը նախազգուշացրել է Հունաստանին և Հարավային Կիպրոսին

Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
հանդես է եկել Հունաստանի և Հարավային Կիպրոսի վարչակազմի հասցեին
նախազգուշաց
մամբ։

Իր կուսակցության
խորհրդարանական խմբակցության նիստում ելույթ ունենալով՝ Էրդողանը
ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հունաստանը և Հարավային Կիպրոսը Իսրայելի հետ միասին դաշինք են կազմել ընդդեմ
Արևելյան Միջերկրական ծովում թուրքական և մուսուլմանական ներկայության,
իսկ նրանց
քաղաքական գործիչները զբաղվում են սադրիչ գործողություններով և հռետորաբանությամբ։

Թուրքիայի
նախագահը զգուշացրել է Հունաստանին և
Հարավային
Կիպրոսին տարածաշրջանում «արկածախնդրություն» չ
փնտրել։

«Մենք
տեսնում և ուշադիր հետևում ենք Միջերկրական ծովում և Կիպրոսում լարվածությ
ան օջախներ բորբոքելու
փորձերին։ Թող ոչ ոք արկածախնդրությ
ուն չփնտրի։ Եթե
Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և կիպրաթուրքերի իրավունքներն ու օրինական
շահերը սպառնալիքի տակ
հայտնվեն, ապա մեր պատասխանը կլինի շատ կոշտ և վճռական»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։

Էրդողանը
նաև հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Հալեպից, Դամասկոսից և
Բեյրութից։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *