Հիշեցնենք, որ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ամուսինն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։
Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։ Փաշինյանը նաև ասել էր, որ տան պատերի քարերը պոկել են, գողացել են քարերը, սակայն չգիտի՝ դրանք ոսկեջրա՞ծ են եղել, թե՞ ոչ։