«ՀՀ-ին միայն մահապատժի ինստիտուտն է պակասում՝ բռնապետությունների առաջամարտիկը դառնալու համար»․ Շիրազ Խաչատրյան

«ՀՀ-ին միայն մահապատժի ինստիտուտն է պակասում՝ բռնապետությունների առաջամարտիկը դառնալու համար»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանին էս պահին, թերևս, միայն մահապատժի ինստիտուտն է պակասում՝ աշխարհի վատթարագույն բռնապետությունների առաջամարտիկը դառնալու համար։
     Պատկերը կատարյալ է՝ սկսած համատարած ընտրակեղծարարությունից, վարչական ռեսուրսի անամոթ կիրառումից, ընտրակաշառքից, մարդկանց ու բանակին կազմակերպված ընտրատեղամասեր «քշելուց», մինչև ընդդիմադիր թեկնածուների հանդեպ ուղիղ սպառնալիքներն ու շանտաժը։ Քաղաքական հետապնդումներն ու կարովի քրեական գործերը սովորական գործելաոճ են դարձել, քաղաքական առանցքային մրցակիցներին ու դեմքերին, օրինակ՝ մեր Արմեն Աշոտյանին և տասնյակ այլ քաղբանտարկյալների, շինծու գործերով մեկուսացնում են ու կալանավորում։
     Ով չի տեսնում էս խայտառակ իրականությունը, նա վաղը նույն հանգստությամբ կծափահարի նաև բացահայտ հալածանքներին ու քաղաքական սպանություններին։ Ժողովրդից՝ ամբոխ, իսկ ժողովրդավարությունից դեպի բացահայտ դիկտատուրա տանող էս անկումը չնկատելու համար ընդամենը մեկ արևային ակնոց է պետք…»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *