ԱՄՆ-ն մտադիր է լայնածավալ հարձակումներ իրականացնել Իրանի վրա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կրկին ուժային գործողությունների դիմել Իրանի դեմ։

«ԱՄՆ-ն մտադիր է լայնածավալ հարձակումներ իրականացնել Իրանի վրա։ Կվերսկսենք ռմբակոծությունները։ Մենք դրա իրավունքն ունենք։ Նրանք խոցել են մեր ուղղաթիռը»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կամ կհասնի համաձայնության Իրանի հետ, կամ «կոչնչացնի» նրան. «Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք և չի ունենա։ Այն, ինչ հիմա հարկավոր է նրանց, համաձայնագիր ստորագրելն է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *