Խոլերայի բռնկում․ կա ավելի քան 70 զոհ

Աֆրիկյան Նիգերիայում խոլերայի բռնկում է տեղի ունեցել։ Վարակակիրների թիվը գերազանցել է 7,8 հազարը։ Մահացածների թիվը կազմում է 74։ Այս մասին հայտնում է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը (MSF)։ Բռնկման օջախները գտնվում են Բորնո նահանգում։ Վերջին տվյալներով, նահանգում վարակվածների թիվը կազմել է 7850 մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *