
Ազգային ժողովրդավարական բևեռը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին։ Այս մասին «Ֆակտոր»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է ԱԺԲ անդամ Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ բևեռի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որը ներկայում գտնվում է անազատության մեջ։ Միաժամանակ Պապյանը նշել է, որ քննարկումներ են ընթանում երեք կուսակցության հետ՝ նրանց ներկայացուցիչներին ընտրական ցուցակում ներառելու շուրջ, սակայն, չի հստակեցրել, թե որ ուժերի մասին է խոսքը։ Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։