Ուկրաինացիները Զալուժնիին ավելի շատ են վստահում, քան՝ Զելենսկու

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի ներկայիս դեսպան Վալերի Զալուժնիին վստահում է Ուկրաինայի քաղաքացիների 73%-ը։ Այս մասին են վկայում Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի տվյալները։

Միաժամանակ նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ վստահության մակարդակը 61 տոկոս է։

Ի թիվս այլ հասարակական գործիչների, բարձր ցուցանիշներ են պահպանում ուժային կառույցների ներկայացուցիչները։

Մասնավորապես, Կիրիլ Բուդանովին վստահում է հարցվածների մոտ 70%-ը։

Փետրվարին Der Spiegel ամսագիրը Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին անվանել էր մարդ, ումից պետք է վախենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *