Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում:
ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվում նախաքննական մարմին։
«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ցանկացած վարկած ստուգվում է, չենք բացառում նաև հնարավոր սադրանքի դրսևորումները։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»։