Էկոպարեկների տեղամասի պետի դեպքով ծառայողական քննություն է իրականացվում

Գրել էինք, որ պաշտոնից ազատվել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը, որի վարած «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան փետրվարի 20-ին Դիլիջանում պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել էին` Խաչատրյանը փորձել էր դիմել փախուստի։

Արտյոմ Խաչատրյանը կապվեց ինձ հետ եւ առաջարկեց Ներքին գործերի նախարարությունից ճշտել` այդ օրն ի՞նքն է վարել ավտոմեքենան, այդ գործով ՆԳՆ-ում ծառայողական քննություն կատարվո՞ւմ է։ Ապրիլի 23-ին ՆԳ նախարարին տեղեկատվական հարցում եմ արել․ «2026թ․ փետրվարի 20-ին Դիլիջանում ոստիկանության պարեկները հետապնդել են էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանին, ով եղել է ավտոմեքենայում: Նա այդ դեպքից հետո ազատվել է պաշտոնից։ Պարեկային ծառայության կազմած արձանագրությունով ի՞նչ է պարզվել, ի՞նչ իրավախախտում է արել Արտյոմ Խաչատրյանը, այդ դեպքի առթիվ պարեկային ծառայությունում ներքին հետաքննությո՞ւն է կատարվել, ի՞նչ է պարզվել դրա արդյունքում»։

Նախարարությունից պատասխանել են․ «2026 թվականի փետրվարի 20-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացի Արտեմ Սերգեյի Խաչատրյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն․ դրա հիման վրա նախաձեռնված վարչական վարույթը կարճվել է: Ներկայումս ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում համապատասխան ծառայողների նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *