«Քոչարյանը ջուր է լցնելու Նիկոլի ջրաղացին»․ Միհրան Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քոչարյանը ջուր է լցնելու Նիկոլի ջրաղացին»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Քոչարյանը կարողանա Ռուսաստանի հայերի միության նախագահ կարգել մոսկվաբնակ իր շտաբի պետ Սողոմոնյան Վիկտորին, ապա ուղիղ ջուր է լցնելու Նիկոլի ջրաղացին: Հաստատվելու է Նիկոլի հերթական սուտը, այն է՝ «ժողովուրդ հասեք, փրկվեք, Մոսկվան Քոչարյանին իշխանության է բերում»:
     Նկատած կլինեք, որ Նիկոլի շայկան մատի փաթաթան է դարձրել թեզը, թե «Կարապետյանն ու Ծառուկյանը Քոչարյանի համար ձայն հավաքողներ են ու վերջում Քոչարյանին են ընտրելու վարչապետ»:
     Ճիշտ է՝ ընդդիմության թե՛ կարապետյանական, և թե՛ ծառուկյանական թևերը հրապարակավ հայտարարել են, որ Քոչարյանին վարչապետ չեն ընտրելու, բայց միևնույնն է՝ Նիկոլը մինչև քոք օգտագործում է առկա քոչարյանաֆոբիան:
     Եվ, այնքան է օգտագործելու, քանի դեռ Քոչարյանն անձամբ մասնակցում է ընտրությանը: Որովհետև իրողություն է՝ Քոչարյանը երբեք չի ռեաբիլիտացվելու ու չռեաբիլիտացվող Քոչարյանի քաղաքական գոյությունն օգտակար է ընդամենը մեկ մարդու, և այդ մեկ մարդը Նիկոլն է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *