
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` կից գրելով. «Հաղորդում զանգվածային հանցագործության մասին
*Ռազմական ոստիկանությունը արգելում է բազում մեր հայրենակիցների լքել Հայրենիքը,
*25-օրյա վարժական հավաքը իշխանությունը շարունակում է դարձնել «պատժախուց»,
*վարժական հավաքով սպառնում են քաղաքական հակառակորդներին։
Ասածիս ապացույցը բազում աղաղակող փաստերն են, որոնք մեկ օրում եմ հավաքել։
Որքա՜ն են սրանք ատում մեր Բանակը և Հայրենիքի նկատմամբ ծառայությունը»։