Պայթյունների շարք և ՀՕՊ-ի ակտիվացում Իրանի հարավում ու Պարսից ծոցի շրջանում. Mehr

Իրանական Mehr գործակալության թղթակիցը Բանդար Աբասում հաղորդում է, որ հինգշաբթի առավոտյան տեղական աղբյուրները և մի շարք շրջանների բնակիչներ հայտնել են պայթյունների ձայների մասին Իրանի հարավային մի քանի քաղաքներում, ներառյալ՝ Բանդար Աբասում, Քեշմում, Մինաբում, Սիրիկում և Պարսից ծոցի շրջանում գտնվող Հենգամ կղզում։

Թղթակցի տվյալներով՝ հրապարակման պահին պաշտոնական ռազմական և իրավապահ կառույցները որևէ մեկնաբանություն չեն տվել կատարվածի պատճառների վերաբերյալ։

Առանձին հաղորդվում է, որ հարավարևմտյան Ֆարս նահանգում (Մոհրի շրջան) և Ասալույեի շրջանում նույնպես ակտիվացվել է հակաօդային պաշտպանության համակարգը։

Միևնույն ժամանակ, Mehr-ը նշում է, որ երկրի հարավին հասցված գիշերային հարվածների ֆոնին հետևել է իրանական հրթիռային արձագանքը, սակայն այդ տեղեկություները չեն մանրամասնում կամ հաստատվում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *