Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի շրջանում թիրախավորվել է երկու նավ, որոնք փորձել են «ապօրինի կերպով անցնել» նեղուցով։
Իրանական կողմի պնդմամբ՝ խոսքն օրինախախտ նավերի մասին է, որոնց գործողությունները կասեցվել են ծովային երթևեկության անվտանգության ապահովման շրջանակում։
Միջադեպի անկախ հաստատում և նավերի պատկանելության վերաբերյալ տվյալներ ներկա պահի դրությամբ չկան։