Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունում հայտարարել են, որ F-16 կործանիչը խախտել է Հորմուզի նեղուցի օդային տարածքը։
Գերատեսչության տվյալներով՝ ԻՀՊԿ ՀՕՊ համակարգի կողմից նրա ուղղությամբ հրթիռ է արձակվել, ինչից հետո «ներխուժած» ինքնաթիռը լքել է տարածքը և հեռացել։
Միջադեպի և դրա մանրամասների վերաբերյալ անկախ հաստատում այս պահի դրությամբ չի բերվում։