Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ արձանագրել է Լիբանանից հրթիռի արձակում։
«Արձանագրվել են Լիբանանի տարածքից հրթիռակոծություններ Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի բնակավայրերի ուղղությամբ», – ասվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Հեզբոլլահ» շարժումը մարտի 2-ին սկսել է հրթիռային և անօդաչու հարձակումներ Իսրայելի վրա՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ագրեսիայի ֆոնին։ Իսրայելն ի պատասխան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև սկսել է ցամաքային գործողություն երկրի հարավում՝ հայտարարելով շիական դիմադրության դեմ նոր ռազմական արշավի մասին։