Չինաստանի հարավարևմտյան շրջանում՝ Գուանսիում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
«Չինաստանի հարավում գտնվող Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Սինյան գավառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել», – հայտնել են տեղական իշխանությունները։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։