«Իշխանությունը փորձում է օրակարգից դուրս հրել խայտառակ ընտրությունների փաստը»․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը փորձում է օրակարգից դուրս հրել խայտառակ ընտրությունների փաստը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար:
     Այն, որ այս թեման հատկապես ընդդիմադիր հանրույթում ակտիվ քննարկման և կարևոր նշանակության հարց է, որևէ մեկը չի վիճում:
     Այլ բան է, որ իշխանությունը փորձում է այս թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել, օրակարգից դուրս հրել նախընտրական փուլում իր գործադրած վարչական ռեսուրսի, ապօրինի կալանավորումների և խայտառակ ընտրությունների փաստը:
     Հասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում:
     ՀԳ. ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն` իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *