Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում տնակներից մեկը հայտնվել է ջրի տակ

Գիշերը տեղացած հորդառատ անձրևը Գյումրիում լուրջ խնդիրներ է առաջացրել։ Քաղաքի մի շարք հատվածներում մեքենաներ են մնացել ջրի տակ, դժվարացել է երթևեկությունը, իսկ ջրահեռացման համակարգերը չեն կարողացել լիարժեք հաղթահարել տեղումների ծավալը։

Oragir.News-ը ահազանգ է ստացել Ավտոկայան թաղամասի 104/743 տնակի բնակչից։

Նրա փոխանցմամբ՝ անձրևաջրերը հեղեղել են ամբողջ տնակը։

Ստացված կադրերից երևում է, որ բնակարանը գրեթե ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։


Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *