2026 թ․ մայիսին 2025թ․ մայիսի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 4․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ —0․8% մակարդակում։ Այս մասին են փաստում ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալները:
Ուսումնասիրենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․
2026թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Արտաշատում՝ 4․8%, Երևանում՝ 4․6%, և Վանաձորում ու Իջևանում՝ 4․3%։
2026թ․ մայիսին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Աշտարակում՝ 0․2%, իսկ ամենախորը գնանկումը՝ Իջևանում՝ —1․4%։
Ուսումնասիրենք գնաճը 2026թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մի շարք ոլորտների մասով ՀՀ գլխավոր քաղաքներում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Առողջապահության ոլորտում գների աճը կազմել է 3․7%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Արտաշատում՝ 12․7%։
Գների նվազագույն աճը նկատվել է Երևանում՝ 2․2%։
Տրանսպորտի ոլորտում գնաճը հաստատվել է 3․2% մակարդակում, իսկ ամենաբարձր գնաճը նկատվել է Գյումրիում՝ 8․8%։
Ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ռեստորանների և հյուրանոցների մասով գնաճը հանրապետությունում կազմել է 3․8%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Վանաձորում՝ 6․8%։
2026թ․ մայիսին 2025թ․ մայիսի համեմատ հանգստի և մշակույթի ոլորտում գնաճը կազմել է 1․6%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Աշտարակում՝ 4․7%։
Գների ամենախոր անկումը՝ —3․5%, դիտվել է Էջմիածինում։
Սահմանների բացմամբ Թուրքիայի ու Հայաստանի առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդ դոլարի