
«Էս պահին մենք ԵԱՏՄ-ում ենք, և վերջ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ Դավիթ Խուդաթյանը՝ մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցը կտրուկ է դրված։ «Այսինքն մեզ ոչ թե ընտրության հնարավորություն են տալիս, այլ ասում է պետք է դուս գաք, այս դեպքում ինչ պետք է անի ՀՀ-ն»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան Խուդաթյանը նշեց․ «Դրա հետ կապված մեկնաբանություններ բազմիցս արել ենք, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և մեր պլաններն այս պահին այնպիսին է, ինչի մասին հանրապետության վարչապետը հայտարարել է»։