Գագիկ Ծառուկյանը «սոտյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը «սոտյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե ասում են առաջարկել են գործարք, թող ասեն՝ ով ում է առաջարկել»,-այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում շրջանառվել է տեղեկություն այն մասին, որ ընտրություններից առաջ ինքն ընդդիմադիր ուժերին առաջարկել է գործարքի գնալ։

«Գագիկ Ծառուկյանին որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ՝ տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է իրեն ընդամենը հավաքագրել են․․․ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, «սոտյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ»,- ընդգծեց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *