Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների նոր սրմամբ և բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու վերադառնալ բանակցությունների սեղանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մտահոգված ենք դրանով, — հայտարարել է նա։ — Մենք զսպվածության կոչ ենք անում այս հակամարտության բոլոր կողմերին»։
«Մենք նրանց կոչ ենք անում վերադառնալ բանակցային գործընթացին», — հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։