
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 330 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 10–ի ժամը 20:00–ից հունիսի 11–ի ժամը 7:00–ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 330 ուկրաինական ԱԹՍ են խոցել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի, Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Տվերի, Վլադիմիրի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, Սև և Ազովի ծովերի ջրատարածքներում»,- ասված է հաղորդագրության մեջ: