Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել աշխարհի խոշորագույն ծաղկի առևտրային հարթակին

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիդեռլանդների վարչապետն ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն ստանան այդ շուկային և հարթակին»,-ասել է Փաշինյանը։

Ռուսաստանն արգելել էր հայկական ծաղիկների ներմուծումը։ Բացի ծաղիկներից, Ռուսաստանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր կիրառել հայկական արտադրության այլ ապրանքների նկատմամբ ևս։ Մասնավորապես, արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը, սահմանափակումներ են կիրառվել հայկական պտուղբանջարեղենի, մրգերի ներմուծման նկատմամբ։ Այդ համատեքստում Եվրամիությունը հայտարարել էր Հայաստանին աջակցության փաթեթի մասին, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *