Շարունակվում է «18 արդարների» գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Հիշեցնենք, որ ամբաստանյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանն ու մյուս մեղադրյալները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ընդ որում, մեղադրանքի կողմը հիմնվում է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների և ինչ-որ գրավոր «ապացույցների» վրա, որոնք որևէ փորձաքննություն չեն անցել։