2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825 384 զբոսաշրջիկ, որը 2025–ի նույն ժամանակահատվածի համեմատ 19.3% ավելի բարձր ցուցանիշ է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Բացի այդ, եթե մենք համեմատում ենք նախորդող վեց տարիների նույն ժամանակահատվածի հետ, ապա սա ամենաբարձր ցուցանիշն է զբոսաշրջիկների թվաքանակի առումով»,–ասաց նա։