ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական

 «ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել այն ճահճից, որն ինքն է ստեղծել»։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

«Բայց իրանական հրթիռները նրան էլ ավելի խորը կսուզեն դրա մեջ։ Վաշինգտոնը ստիպված է ընտրություն կատարել Իրանի պայմաններն ընդունելու և աշխարհում իր հեղինակության վերջին մնացորդները կորցնելու միջև», – նշել է Ռեզային։

Հինգշաբթի գիշերը ԱՄՆ-ը կրկին հարվածներ է հասցրել Իրանին։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե իրանական կողմն իբր դիմել է երկրի տարածքին հասցվող ամերիկյան հարվածները դադարեցնելու խնդրանքով։

Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ոչ այնքան հեռու ապագայում» կգրավի Խարկ կղզին և Իրանի նավթային ենթակառուցվածքների այլ օբյեկտներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *