
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել՝ նշելով․ «Տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում ՔՊ կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին։
Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։
Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, և չի կարող Ալիևի ցուցումով Սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվեն արդյունքները»։