Իրանական ռեժիմը կպարտվի զրոյական գումարով խաղում. Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանի գործողությունները կհանգեցնեն երկրի վրա տնտեսական ճնշման ուժգնացմանը և ի վերջո անշահավետ կլինեն Թեհրանի համար։

«Իրանական ռեժիմը կպարտվի այն զրոյական գումարով խաղում, որը նա վարում է։ Ցանկացած վնաս, որ նա կհասցնի Պարսից ծոցում մեր դաշնակիցներին, կփոխհատուցվի իրանական հաշիվներից առգրավված միջոցների հաշվին»»,- գրել է Բեսենթը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կօգտագործի հասանելի տնտեսական մեխանիզմներն էսկալացիային արձագանքելու համար, ներառյալ այն միջոցները, որոնք կապված են արտերկրում իրանական ակտիվների հետ։

Մասնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ իրանական կողմի հնարավոր կորուստները, ներառյալ Հորմուզի նեղուցի շրջանում ենթակառուցվածքների օգտագործման համար վճարումները, կփոխհատուցվեն Իրանի հետ կապված հաշիվների միջոցների հաշվին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *