Թրամփը սպառնացել է հարվածել Իրանին ավելի հզոր ռումբերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանին սպասվում են ամերիկյան նոր հարվածներ, որոնք կլինեն «ավելի հզոր», քան նախորդները։

Թրամփը հաստատել է, որ նոր ռմբակոծությունները կարող են տեղի ունենալ արդեն իսկ այս գիշեր։

«Այո, այս գիշեր նոր ռմբակոծություններ կլինեն։ Ռումբերն ավելի մեծ ու հզոր կլինեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստում են Իրանի դեմ ռազմական գործողությունների հերթական փուլը։ Նույն հրապարակման մեջ նա սպառնացել էր վերահսկողություն սահմանել Խարկ կղզու նկատմամբ, որով անցնում է իրանական նավթի արտահանման մոտ 90 տոկոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *