Իրանամետ հաքերները հայտարարել են իսրայելական «Մոսադի» աշխատակիցներին առնչվող հաղորդակցությունների կոտրման մասին

Իրանամետ «Հանզալա» հաքերային խումբը հինգշաբթի հայտարարել է, որ հասանելիություն է ստացել իսրայելական «Մոսադ» հետախուզության մի շարք նախկին և ներկա աշխատակիցներին առնչվող տեղեկատվությանն ու հաղորդակցություններին, հայտնում է Tasnim-ը։

Իր հայտարարության մեջ խումբը պնդում է, որ իրեն հաջողվել է ձեռք բերել տվյալներ, որոնք կապված են կիբերանվտանգության ոլորտում գործունեության և գործողությունների հետ։

Հաղորդվում է նաև, որ հաքերների տնօրինության տակ, ենթադրաբար, հայտնվել են նյութեր, որոնք վերաբերում են օպերատիվ և հետախուզական ակտիվությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *