Բաքվի դատարանը երկարաձգել է ադրբեջանցի ընդդիմադիրների և Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի կալանքի ժամկետը

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի կալանքի ժամկետը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նույնքան ժամկետով երկարաձգվել է հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի տնային կալանքը։

Բացի դրանից, 5 ամսով երկարաձգվել է Գիտությունների ազգային ակադեմիայի քարտուղարության նախկին ղեկավար և Ալիևի աշխատակազմի նախկին աշխատակից Էլդար Ամիրովի կալանքի ժամկետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *