ԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանին նմանատիպ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Դուբայի փոխնախագահ, վարչապետ և կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը և փոխնախագահ, փոխվարչապետ և նախագահական դատարանի նախագահ Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *