Կայա Կալասը Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ վերջին սրումը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտության վերջին էսկալացիայի և Պարսից ծոցում տիրող իրավիճակի ֆոնին բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ։

Նա նշել է, որ իրանական կողմի հետ քննարկել է ընթացիկ սրումը և Թեհրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների վիճակը։ Միաժամանակ, ըստ նրա, ինքը զրուցել է Քուվեյթի արտգործնախարարի հետ։

«Ես խոսել եմ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ Պարսից ծոցում վերջին էսկալացիայի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վիճակի մասին։ Ես կապի մեջ եմ եղել նաև Քուվեյթի արտգործնախարար շեյխ Ջարահ Ջաբեր ալ-Ահմադ աս-Սաբահի հետ։ Պարսից ծոցի երկրների և նրանց կարևորագույն ենթակառուցվածքների վրա վերսկսված հարձակումներն անընդունելի են։ Լիամասշտաբ պատերազմին վերադառնալը տարածաշրջանի համար չափազանց թանկ կարժենա։ Դիվանագիտական ուղին մնում է այս հակամարտությունից լավագույն ելքը»,- հայտարարել է Կալասը։

Նա ընդգծել է, որ Պարսից ծոցի երկրների և նրանց կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումների վերսկսումն անթույլատրելի է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *