Թրամփը հայտարարել է Ջեյ Քլեյթոնին ԱՄՆ Ազգային հետախուզության նոր տնօրեն նշանակելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ջեյ Քլեյթոնին ԱՄՆ Ազգային հետախուզության նոր տնօրեն նշանակելու մտադրության մասին. իր Truth Social սոցիալական ցանցում դրա մասին հայտնել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ Քլեյթոնը մեծ հեղինակություն է վայելում իրավաբանական համայնքում։ Հայտարարության մեջ նախագահը հիշեցրել է, որ նա նախկինում գլխավորել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC), ղեկավարել է ամերիկյան խոշորագույն Sullivan & Cromwell իրավաբանական ընկերություններից մեկը, իսկ ներկայումս զբաղեցնում է Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատախազի պաշտոնը։

«Ուրախ եմ հայտարարել մեծ հարգանք վայելող Ջեյ Քլեյթոնի թեկնածությունն Ազգային հետախուզության հաջորդ տնօրենի և, որ պակաս կարևոր չէ, իմ կաբինետի անդամի պաշտոնում առաջադրելու մասին»,- գրել է Թրամփը։

Թրամփը միաժամանակ ԱՄՆ Սենատին կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել Քլեյթոնի թեկնածությունը։

Սենատի հավանությանն արժանանալու դեպքում՝ Քլեյթոնը կգլխավորի ամերիկյան հետախուզական համայնքը և կմտնի Թրամփի վարչակազմ՝ որպես նախարարների կաբինետի անդամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *