ԱՄՆ-ը պատրաստվում է Ժնևում համաձայնագիր ստորագրել Իրանի հետ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ժնև են տեղափոխում սարքավորումներ, որոնք անհրաժեշտ կլինեն այն դեպքում, եթե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանի այնտեղ՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրին ։

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ուղևորվել են Եվրոպա, որպեսզի այնտեղ հասցնեն սարքավորումներ, եթե Վենսը ժամանի Ժնև՝ ստորագրման արարողությանը մասնակցելու համար»,- ուրբաթ գրել է նա X սոցիալական ցանցում։

Լրագրողի տվյալներով՝ ԱՄՆ-ը և Իրանը իսկապես համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը, սակայն կողմերից վերջնական հավանություն դեռ չի ստացվել։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *