Մունդիալ-2026. Առաջին խաղում երեք կարմիր քարտ ու Մեքսիկայի հաղթանակը


Սպորտ


Մարզադաշտ «Ացտեկա»

A խումբ, առաջին տուր

Մեքսիկա- Հարավաֆրիկյան Հանրապետություն` 2:0

Ֆուտբոլի աշխարհի առաջնության անդրանիկ խաղում միմյանց դեմ մրցեցին կազմակերպիչ երկրի` Մեքսիկայի ու  Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Մեքսիկան բացեց հանդիպման հաշիվը: Այս աշխարհի առաջնության առաջին գոլը խփեց Խուլիան Կինյոնեսը: Հարավաֆրիկյան Հանրապետությունը  բաց թողած գնդակից հետո էլ մեծ ուժերով չէր գրոհում: Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, «վերջին հույսի խախտման» համար Հարավաֆրիկյան Հանրապետության  հավաքականից կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց Յայա Սիտհոլը: Մեքսիկայի հավաքականը կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը` հաշվի տարբերությունը կրկնապատկելով 67-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռաուլ Խիմենեսը: Խաղավարտին Հարավաֆրիկյան Հանրապետության թիմը մնաց արդեն 9 ֆուտբոլիստով` կարմիր քարտ ստացավ Թեմբա Զվանեն: Կարմիր քարտ ստացավ նաև Մեքսիկայի հավաքականի ավագը` Սեզար Մոնտեսը:

Երկրորդ տուրում Մեքսիկան կխաղա Կորեայի հետ, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունը` Չեխիայի հետ: Երկրորդ տուրը կկայանա հունիսի 19-ին:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *