Եթե ԿԸՀ-ն ու ՔՊ-ն կրկնաընտրություն չնշանակեն 2 ընտրատեղամասերում, հատելու են բոլոր կարմիր գծերը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ուղերձից հետո, երբ մենք հայտարարեցինք, որ ՔՊ-ն և Փաշինյանը կորցրել է Ազգային ժողովի 3/5–ը և հնարավորություն չունի Ալիևի պատվերով այլևս սահմանադրություն փոխել, ԿԸՀ–ն ընտրել է երկու տեղամաս, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամենաշատ ձայները ունի և այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել, քանի որ իրապես այնտեղ եղել են զինվորների քվեարկումներ։ Նույն բանը եղել են հարյուրավոր ուրիշ տեղեր նույնպես, բայց այս երկու տեղերն է դա արել, որտեղ որ ԲՀԿ-ն ունի շատ ձայներ, դրանով իսկ զրկում է ԲՀԿ-ին անցնել Ազգային ժողով։
Մենք, որպես Հայաստանի ամենամեծ ուժը, որը հնարավորություն ունի փոխարինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հայտարարում ենք, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իշխանությունները կրկնընտրություն չդրեցին այս տեղամասերում, դա հատելու է կարմիր գծերը ժողովրդավարության և անլրդի պահելաձևի բոլոր կարմիր գծերը»։