Axios․ Թրամփը համաձայնել է Իրանի բարձր հարստացված ուրանի «նոսրացմանը» երկրի ներսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ Իրանի միջուկային խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել բարձր հարստացված ուրանի «նոսրացումը» երկրի ներսում՝ ՄԱԿ տեսուչների վերահսկողության ներքո, հայտնել է Axios-ը՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրին Վաշինգտոնում։

Ավելի վաղ ԱՄՆ-ը պնդում էր, որ Իրանից դուրս բերվի ամբողջ բարձր հարստացված նյութը։

Ինչպես նշվել է, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած կոնկրետ քայլ կձեռնարկվի այն համաձայնագրի շրջանակում, որը կարող է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

Հինգշաբթի Թրամփը հայտնել էր, որ հուշագիրը կարող է ստորագրվել արդեն հանգստյան օրերին։

Հուշագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում՝ առանց վճար գանձելու, և 30 օրվա ընթացքում նավագնացության մինչպատերազմյան ծավալների վերականգնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *