Արեգնազ Մանուկյանը այս պահին Քննչական բաժնում է՝ հարցաքննության

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին «Մայր Հայաստան» կուսակցությունից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 12–ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել են ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։

ՔԿ–ից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են. վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։

Հիշեցնենք, որ պետական դավաճանության այս վարույթով կալանավորված է ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *