Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Արքայական թիմում տեսնել 31-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։
«Ռեալն» արդեն պաշտոնական առաջարկ է արել Բերնարդու Սիլվային, որը հուլիսի 1-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ կավարտվի։ «Ռեալն» ու Բերնարդու Սիլվան կկնքեն երկու տարվա պայմանագիր։
Բերնարդու Սիլվայի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ «Բարսելոնան» եւ Մադրիդի «Աթլետիկոն»։