Իրանում ռազմական գործողությունը Միացյալ Նահանգներին արժեցել է ավելի քան 51.2 միլիարդ դոլար գրեթե 46 օրվա մարտական գործողությունների ընթացքում․ այս մասին պարզ է դառնում Iran War Cost Tracker-ի տվյալներից։
Իրական ժամանակի հետևման տվյալները հիմնված են Կոնգրեսի համար Պենտագոնի՝ մարտի 10-ի ճեպազրույցի վրա։ Նշվում է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին 6 օրերին ծախսել է 11.3 միլիարդ դոլար և պլանավորում է հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օրը ծախսել լրացուցիչ 1 միլիարդ դոլար։
Ըստ Iran War Cost Tracker-ի՝ Իրանում պատերազմի վրա ԱՄՆ-ն վայրկյանում ծախսում է 11․574 դոլար, իսկ մեկ ժամում՝ գրեթե 42 հազար դոլար։