«Եթե Փաշինյանը դադար չտա, Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով». Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

«Եթե Փաշինյանը դադար չտա, Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով». Սուրեն Սուրենյանց

«Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին մի ուղերձ հղել. այն, ինչ այսօր ժամը 13:00-ից սկսվելու է ԿԸՀ-ի շենքի մոտ, ընդամենը սկիզբն է ու եթե նա դադար չտա իրավական բեսպրեդելին ու կամայականություններին, կառավարական բոլոր շենքերն ու Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով»,- քիչ առաջ հայտարարեց ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Ավելի վաղ ԲՀԿ-ականները ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնել էին հետևյալը. «Այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *