«Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին ուղղվել է մոտավորապես 13.8 միլիարդ դրամ»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և շեշտել, որ Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների, այդ թվում՝ ձնամաքրման աշխատանքների իրականացումն ապահովելու համար «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին հատկացվել է 6.3 միլիարդ դրամ, և կառուցվել են թվով 250 հարթակներ աղբամանների համար։
«1.3 միլիարդ դրամով ձեռք է բերվել թվով 27 հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմ, որոնք գալիս են արդիականացնելու մեր ամբողջ համակարգը, և 2000 կենցաղային թափոնների կոնտեյներ»,- նշել է քաղաքապետը և հավելել, որ այս տարի ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է կրկին մոտավորապես 55-ից ավելի տեխնիկայով։