Քաղաքապետ․ Երևանի ճանապարհներին եղանակային պայմանների հետ կապված խնդիրների 95 տոկոսը լուծված է

Եղանակային պայմանների հետևանքով Երևանի ճանապարհներին առաջացած խնդիրների մեծ մասն արդեն վերացվել է։ Այս մասին հունիսի 12-ին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

«Վերջին 20 տարիների ընթացքում Երևանի եղանակային պայմանները ռեկորդներ են սահմանել թե՛ տեղումների քանակով, թե՛ ջերմաստիճանային տատանումներով։ Հիմնականում հենց դա էլ հանգեցրել է ճանապարհների այս կամ այն հատվածներում տարբեր խնդիրների առաջացմանը», – ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ այդ խնդիրների մեծ մասն արդեն վերացվել է։

«Կարելի է ասել, որ դրանք արդեն 95 տոկոսով լուծվել են», – նշել է Երևանի քաղաքապետը։

Ավինյանը նաև ընդգծել է, որ այն հատվածներում, որտեղ Երևանի քաղաքապետարանը ճանապարհածածկի միջին նորոգման աշխատանքներ էր իրականացրել, խնդիրներ չեն առաջացել։

«Բոլոր այն հատվածներում, որտեղ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է միջին նորոգում կամ փոսերի լցման աշխատանքներ, ճանապարհները պահպանել են իրենց լավ որակը», – հայտնել է քաղաքապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *