ՀՀ տնտեսությունում Ռուսաստանը շարունակում է պահպանել իր ազդեցիկ դիրքերը։ Հետևաբար, անկախ արտաքին գործոններից, անհրաժեշտ է որոշումներ կայացնելիս պահպանել զգուշավորություն և հաշվի առնել իրական տնտեսական կախվածությունները։
Ներմուծման և արտահանման ծավալներում ՌԴ դերակատարումից զատ կարևոր է նաև դիտարկել Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումների ազդեցությունը։
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025թ․ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ $6 մլրդ, ինչը 2024թ․ համեմատ աճել է 2%‑ով։ Միաժամանակ, ՀՀ-ից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ $4 մլրդ.
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2025թ․ ռուսական ռուբլով մուտք եղած փոխանցումների ծավալը կազմել է մոտ $3․8 մլրդ, կամ ընդհանուրի 63%‑ը։ Ռուսական ռուբլով փոխանցումները նախորդ տարվա համեմատ աճել են 4%‑ով։ ԱՄՆ դոլարով փոխանցումները կազմել են ընդհանուր փոխանցումների 23%-ը, որոնց ծավալը աճել է 2%‑ով։
Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ
ՀՀ-ից արտերկիր կատարված փոխանցումների կառուցվածքում 39%‑ը իրականացվել է ԱՄՆ դոլարով, որի ծավալը 2024թ․ համեմատ նվազել է 12%‑ով։ եվրոյով փոխանցումները կազմել են 32%, աճելով 11%‑ով, իսկ ռուբլով փոխանցումները՝ 17%, որոնց ծավալն աճել է 15%‑ով։
- Այս տվյալները վկայում են, որ Ռուսաստանի ֆինանսական ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության մեջ շարունակում է մնալ առանցքային՝ ձևավորելով ոչ միայն առևտրային, այլև դրամական հոսքերի կառուցվածքը։