Ֆեյք Մոդիլիանի. բավական է – Հրապարակ

ԿԸՀ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հասցեին։

Սուքիասյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը, իսկ ընդդիմությունը, նրա պնդմամբ, ստացել է բարձր ցուցանիշներ։ Նա նաև կարծիք է հայտնել, որ իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս և ճնշման մեխանիզմներ՝ ընտրական արդյունքների վրա ազդեցություն ունենալու համար։

Նա անդրադարձել է նաև ԿԸՀ նախագահին:

«Չստացված Վան Գոգ, ֆեյք Մոդիլիանի, բավական է նկարչության պատվերներ ընդունես։ Ինչպես անտաղանդ ես որպես ԿԸՀ նախագահ, այդպես էլ անտաղանդ ես որպես նկարիչ»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *